Տեխասում շտապ կարգով տարհանել են Հյուսթոնից հյուսիս-արևելք ընկած հատվածում գտնվող ֆրանսիական Arkema քիմիական գործարանի մոտակայքում բնակվող քաղաքացիներին: Գործարանի ղեկավարությունը հայտարարել է, որ Հարվի փոթորիկի պատճառով գործարանում անսարքություններ են ի հայտ եկել, ինչի արդյունքում կա պայթյունի վտանգ:
Տարհանվել են նաև գործարանի աշխատակիցները: Ղեկավարությունը նշել է, որ պայթյունի հավանականությունը չափազանց մեծ է:
Հավելենք, որ Հյուսթոնում Հարվի փոթորիկի զոհերի թիվն արդեն հասել է 35-ի: Ինչ վերաբերում է տնտեսական վնասին, ապա այն կարող է հասնել մինչև 75 միլիարդ դոլարի: