«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը: Հայաստանի մի շարք դպրոցներում կհնչի առաջին զանգը, կթեւածի տոնական բարձր տրամադրությունը: Շատերը հուզմունքից կարտասվեն՝ առաջին անգամ ոտք դնելով դպրոց: Բայց այդ տրամադրությունն ամենուր չի լինի: Հայաստանյան մարզերի մի շարք բնակավայրերում այս տարի եւս չկան առաջին դասարան հաճախող երեխաներ, իսկ ընդհանրապես շատ դպրոցներում աշակերտների ընդհանուր թիվը չի գերացանցում 5-10 հոգին: Այնպես որ, հատկապես մի շարք գյուղերում սեպտեմբերի 1-ը կլինի առօրյայից ոչնչով չտաբերվող օր: Պատկերը, համաձայնեք, ողբերգական է, եւ դա առաջին հերթին արտագաղթի հետեւանքն է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում