Հայաստան Քաղաքական Վերլուծական 

Սերժ Սարգսյանը կպատժի՞ կառավարությանը

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ նվիրված 2015 թվականի հունվարի 1-ից ԵՏՄ-ի եւ դրա մարմինների գործունեության մեկնարկի ասպեկտներին: Նիստին, հիշեցնենք, որ մասնակցում էին Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Նուրսուլթան Նազարբաեւը, եւ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը:

 

Նիստի ավարտին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսն ու դրանում Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի ելույթը, եւ դրան հաջորդած Սերժ Սարգսյանի համառոտ շնորհակալական խոսքը դարձավ քննարկման հիմնական թեմաներից մեկը:

 

Սերժ Սարգսյանի անհասկանալի կարճ «ելույթը» իրականում բավականին խորհրդանշական էր : Սարգսյանն որքան էլ ասելիք ունենար, բնականաբար չէր կարող բարձրաձայն հնչեցնել, եւ հետեւաբար գործող նախագահին այլ բան չէր մնում, քան շնորհակալություն հայտնել Հայասանին ԵՏՄ ընդունելու համար:

 

Սերժ Սարգսյանը դրսում ասելիք չունեցավ, ոչ թե այն պատճառով, որ չուներ, այլ նա փրկեց կառավարության դեմքը:

 

Ինչպես հայտնի է Հայաստանի կառավարության կազմի մեջ ընդգրկված մի շարք գերատեսչություններ դեռեւս տարեսկզբից պարտավորվել էին իրականացնել մի շարք նախապատրաստական աշխատանքներ, որոնք էական կապ ունեին Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրի հետ: Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարություններում ստեղծվեցին աշխատանքային խմբեր, անգամ պետական բյուջեի սուղ միջոցներից այդ աշխատանքային խմբերը պահելու համար հատկացվեցին հսկայական գումարներ: Իսկ թե ինչ աշխատանք են իրականացրել հիշյալ խմբերը հասարակությանը հայտնի չէ:

 

Ակնհայտ է, որ գործող կառավարությունը այս հարցում ձախողվել է: Հետեւաբար Սերժ Սարգսյանը ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների առջեւ Հայաստանի կառավարության ձախողումը ի ցույց չի դրել: Այլ կերպ ասած կեղտոտ սպիտակեղենը դրսում ցուցադրելու անհրաժեշտություն չկար: Այս գիտակցումով էլ գործող նախագահը համառոտ, բայց եւ բովանդակալից ելույթ ունեցավ:

 

Իհարկե, ներսում տեղի ունեցող ցանկացած զարգացում, բնականաբար չպետք է դառնա արտաքին աշխարհի քննարկման առարկան: Բայց եւ ակնհայտ է, որ ներսում պատժվողներ պետք է լինեն:

 

Հիշեցնենք, որ Ա. Լուկաշենկոն ռուս-բելառուսական հարաբերությունների վերաբերյալ բավականին կոշտ ելույթով հանդես եկավ, որից հետո Սերժ Սարգսյանն արձագանքեց․ «..․Այսպիսի վառ ելույթից հետո…»,- ապա սկսեց ծիծաղել ու ընդամենը շնորհակալական խոսքերով հանդես գալ: Ա. Լուկաշենկոն էլ արձագանքեց. «Չես ուզում, չէ՞, ելույթ ունենալ»:

Նույն շարքից