Հասարակություն 

ԱՄՆ-ում Հարվի փոթորիկի զոհերի թիվը հասել է 44-ի

ԱՄՆ-ի Տեխաս և Լուիզիանա նահանգներում Հարվի փոթորիկի զոհերի թիվը հասել է 44-ի: Ավելի վաղ հայտնվում էր 39 զոհի մասին:

Տեխասի խոշորոգայուն քաղաք Հյուսթոնը ստիպված է եղել դիմել նահանգի իշխանությունների օգնությանը, քանի որ թաղման բյուրոները չեն կարողանում աշխատել:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի խոսքերով, օգնության կարիք ունի ավելի քան 300 հազար մարդ և իշխանություններն արդեն 530 միլիոն դոլար օգնություն տրամադրելու մասով որոշում են կայացրել:

Հավելենք, որ Հարվի փոթորիկը վերջին 12 տարում ուժեղագույնն է ԱՄՆ-ի համար:

 

 

Նույն շարքից