Քաղաքական 

Թրամփը չի բացառել, որ կարող է միջուկային զենք կիրառել

ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային սպառնացել է հուժկու ռազմական հարվածով՝ պատասխանելով  սպառնալիքին: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետտիսը՝ հավելելով, որ ամերիկյան կողմն ունակ է արդյունավետ հարված հասցնել: Նրա խոսքերով, Վաշինգտոնը չի ցանկանում ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան, չնայած դրա համար կան շատ տարբերակներ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով հարցին պատրաստ է արդյո՞ք ինքը հարձակվել Հյուսիսային Կորեայի վրա, ասել էր՝ կտեսնենք:

Թրամփը նաև Ճապոնիայի վարչապետ Սինձի Աբեի հետ հեռախոսազրույցի ժամանակ հավաստիացրել էր, որ Վաշինգտոնը բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու է իր դաշնակիցներին՝ այդ նպատակով օգտագործելով իր արսենալում ունեցած բոլոր զենքերը, այդ թվում նաև միջուկայինը:

Նույն շարքից