Քաղաքական 

Թուրքիան կորցրել է բոլոր հնարավորությունները Եվրամիությանն անդամակցելու համար. Մերկել

Թուրքիան կորցրել է բոլոր հնարավորությունները Եվրամիությանն անդամակցելու համար: Այս մասին, ինչպես հայտնում է DW.com-ը, հայտարարել է  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Մերկելը նշել է, որ փորձելու է համաձայնության գալ իր գործընկերների հետ և դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները: Գերմանիայի կանցլերը նաև անթույլատրելի է անվանել ճնշումը, որը թուրքական կողմը փորձում է գործել իր երկրում բնակվող թուրքերի վրա:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ գերմանական մզկիթներում բռնության և ատելության կոչեր հնչեն: Չենք հանդուրժելու դա»,-ասել է Մերկելը:

Հիշեցնենք, որ Գերմանիայում խորհրդարանակն ընտրությունները տեղի են ունենալու սեպտեբերի 24-ին:

Նույն շարքից