Հասարակություն 

Հայտնի է, թե ինչ արժե ամբողջ աշխարհի անշարժ գույքը

Ամբողջ աշխարհի կոմերցիոն և բնակելի անշարժ գույքի արժե 200 տրիլիոն դոլար: Սրա ավելի քան 70 տոկոսը (141,5 տրիլիոն) բաժին է ընկնում 10 երկրի: Այս մասին հայտնում է Savills ընկերությունը:

Ցուցակի առաջին հորիզոնականում Չինաստանն է, որի անշարժ գույքն արժե 42,7 տրիլիոն դոլար: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 42,1 տրիլիոն դոլարով: Այս երկու երկրների անշարժ գույքի արժեքը հասնում է 84,8 տրիլիոն դոլարի, ինչը ընդհանուրի 42 տոկոսն է կազմում:

Տասնյակում հայտնվել են նաև Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Իտալիան և Ռուսաստանը: Այս երկրների անշարժ գույքը միասին արժե 56,5 տրիլիոն դոլար:

Նույն շարքից