Հասարակություն 

Բյուրական գյուղին հարակից սարում բռնկված հրդեհը չի հաջողվում մարել

Սեպտեմբերի 4-ին, ժամը 11:10-ի դրությամբ հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ:

Ժամը 12:09-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 71 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 54 զինծառայող, անտառտնտեսության 30, ոստիկանության 25, քաղաքապետարանից 20 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ:

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Տեղում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՓԾ մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը:

Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից