Հասարակություն Մշակույթ 

«Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրները հայտնի են

analitik.am

Հոլիվուդում Արտասահմանյան մամուլի ասոցիացիան հայտարարել է «Ոսկե գլոբուս» մրցանակի հավակնողների ցուցակը:

Նյույորքցի տաղանդավոր ջութակահար և հյուսն Սողոմոն Նորթափի մասին կենսագրական դրաման՝ «Ստրկության 12 տարիներ»-ը, առաջադրվել է միանգամից 7 «Ոսկե գլոբուս»-ի, այդ թվում՝ «Լավագույն դրամատիկական ֆիլմ», «Լավագույն սցենար» և այլ անվանակարգերում:

Այդ ֆիլմի մրցակիցը «Խարդախություն՝ ամերիկյան ձևով» ֆիլմն է, որ ևս առաջադրվել է 7 մրցանակի, որոնց թվում են «Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ», «Լավագույն սցենար» և այլ անվանակարգերը:

Ալեքսանդր Փեյնի «Նեբրասկա» արկածային ֆիլմը հաղթող է ճանաչվել 5 անվանակարգերում: Ֆիլմը մրցանակների կարժանանա «Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ», «Տղամարդու լավագույն դեր», «Լավագույն ռեժիսուրա» և «Լավագույն սցենար» անվանակարգերում:

«Նավապետ Ֆիլիպս» կենսագրական ֆիլմը՝ խիզախ նավապետ Թոմ Հենքսի մասին, մրցանակ կստանա 4 անվանակարգերում: Նույն թվով անվանակարգերի է առաջադրվել նաև «Ձգողականություն» ֆիլմը:

«Լյուին Դևիսի ներսում» ֆիլմը, որի հիմքում կոմպոզիտոր Դեյվ Վան Ռոնքի հուշերն են, մրցանակ կստանա ավելի քիչ՝ 3 անվանակարգերում:

Նույն շարքից