«Հրապարակ» թերթը գրում է. «Դանիայում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին՝ սեպտեմբերի 4-5-ը, ՀՎԿ դարձած ՕԵԿ-ը չի մասնակցի: Խնդիրն այն է, որ ԵԺԿ անդամն «Օրինաց երկիր» կուսակցությունն էր, որն այժմ փաստացի գոյություն չունի, հետևաբար, հրավեր չի եղել։
«Ճիշտ է՝ ՕԵԿ-ը ՀՎԿ հիմնադիր կուսակցություններից է, բայց ՀՎԿ-ն դեռևս ԵԺԿ անդամ չէ, հետևաբար ԵԺԿ վեհաժողովին մասնակցել-չմասնակցելու խնդիր չկա»,- մեզ ասաց ՀՎԿ մամլո խոսնակ Էդգար Առաքելյանը։ Դարձյալ դիմելո՞ւ են՝ արդեն ՀՎԿ-ի անդամության համար։ «Ամենայն հավանականությամբ»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում