ԱՄՆ-ում Հարվի փոթորիկի զոհերի թիվը հասել է 60-ի: Այս մասին հայտնում է Asssociated Press-ը՝ հղում անելով Տեխասի իշխանություններին:
Ավելի վաղ հայտնվում էր 47 զոհի և տասնյակ անհետ կորածների մասին:
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոտն արդեն հայտարարել է, որ փոթորիկի հետևանքները վերացնելու համար անհրաժեշտ կլինի 150-180 միլիարդ դոլար: Ստացվում է, որ Հարվին ամենաավերիչ փոթորիկն է ԱՄՆ պատմության մեջ: