Լոնդոնի Grenfell Tower բարձրահարակում տեղի ունեցած հրդեհ ժամանակ փրկվածներից մոտ 20-ը ինքնասպանության փորձ են կատարել: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով մարդկանց, ովքեր կամավոր հիմունքներով աշխատում են տուժածների հետ:
Ինքնասպանության փորձերի պատճառը դեպրեսիան է: Ոմանք սկսել են տառապել ալկոհոլի կամ թմրանյութի կախվածությունից, նրանք չեն կարողանում համակերպվել հարազատների կորստի հետ, ունեն մեղքի զգացում:
Մասնագետները հայտնում են, որ մեծ թվով մարդիկ են դիմում իրենց օգնությանը: Խոսքը վերաբերում է նրանց, ովքեր հրդեհի պահին շենքում չեն եղել, սակայն ականատես են եղել, թե ինչպես են իրենց հարևանները մահանում կրակի ճիրաններում:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում բռնկված հրդեհը խլեց 80 մարդու կյանք: Հրդեհի պատճառը բնակարաններից մեկում սառնարանի անսարքությունն էր: