Չինաստան կատարած այցի արդյունքներն ամփոփելիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերին վերաբերող հարցին՝ նշելով, որ վերջինս գործում է ելնելով իր երկրի շահերից:
«Ինչ վերաբերում է հարցին, թե հիասթափվել եմ արդյո՞ք ես, ապա կասեմ, որ հարցը շատ միամիտ է: Նա իմ հարսնացուն չէ, իսկ ես էլ նրա փեսացուն չեմ, որպեսզի հիասթափվեմ: Մենք պետական գործիչներ ենք»,-ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նաև անդրադարձել է հարցին, թե ինչպես կզարգանան ռուս-ամերիկյան հարաբերությունները Թրամփի հնարավոր իմփիչմենթի դեպքում՝ նշելով, որ չի պատրաստվում քննարկել ԱՄՆ-ի ներքին գործերը: