Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ պնդելով իբր Ալիևը և նրա ընտանիքը կապ չունեն մոտ 3 միլիորդ դոլար լվանալու գործի հետ:
Ավելի վաղ Guardian հեղինակավոր պարբերականը՝ հղում անելով սեփական հետազոտությանը, գրել էր, որ Ադրբեջանի իշխանությունները 2,9 միլիարդ դոլար են լվացել բրիտանական ըներությունների օգնությամբ՝ կաշառելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների և ձեռք բերելով թանկարժեք իրեր:
Ադրբեջանական լվացքատուն (Azerbaijani Laundromat) անունը ստացած սկանդալային պատմությունը հրապարակվել են նաև մի շարք այլ հեղինակավոր պարբերականներ:
Ադրբեջանական իշխանությունները պնդում են, թե այս պատմության ետևում կանգնած է Ջորջ Սորոսը: