«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետի խորհրդական, քաղաքապետարանում չսիրված Գոռ Վարդանյանը լուրջ տարաձայնություններ ունի կարատեի եւ արեւելյան այլ մարտարվեստի ֆեդերացիաների ղեկավարների հետ: Նա հանդիպում է ֆեդերացիայի աշխատակիցների հետ եւ Տարոն Մարգարյանի անունից սաների անձնագրերի պատճեններն է պահանջում։ Ովքեր հրաժարվում են անձնական տվյալները փոխանցել, սպառնում է, որ կզրկի դպրոցում պարապելուց, դահլիճից։ Մեր տեղեկություններով՝ այս քայլով Գոռ Վարդանյանը փորձում է մենաշնորհել դպրոցներում կարատեի պարապմունքները»:
Ովքեր հրաժարվում են անձնական տվյալները փոխանցել, սպառնում է. «Ժամանակ»