Գլխավոր Հասարակություն 

Եթե Անի Հովհաննիսյանի նկատմամբ նույնիսկ ազատազրկման ձևով պատիժ չնշանակվեր, դատավճիռը բողոքարկվելու էր. Դատապաշտպան

analitik.am

Եթե Անի Հովհաննիսյանի նկատմամբ նույնիսկ ազատազրկման ձևով պատիժ չնշանակվեր, միևնույն է դատավճիռը այդ մասով բողոքարկվելու էր: Analitik.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անի Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկելուն:

Սիմոնյանը նշեց, որ իր կողմից ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բողոքարկվել է մասնակի, այն է՝ Անի Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելու մասով. «Գտնում եմ, որ Անի Հովհաննիսյանը  Տ.Ուրիխանյանին ենթադրյալ շորթման դրվագով նույպես պետք է արդարացվեր, և որպեսզի հասարակության մեջ թյուրըմբռնում չլինի, նշեմ, որ ոչ թե բողոքարկվել է պատժաչափը, այլ դատավճիռը՝ մեղավոր ճանաչելու մասով: Եթե Անի Հովհաննիսյանի նկատմամբ նույնիսկ ազատազրկման ձևով պատիժ չնշանակվեր միևնույն է դատավճիռը այդ մասով բողոքարկվելու էր»:

-Պարոն Սիմոնյան, հայտնի է, որ դատախազությունը ևս դիմել է Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով ՎՏԲ բանկի մասով Անի Հովհաննիսյանին անմեղ ճանաչելու վճիռը: Ի՞նչ կասեք այդ մասով:

-Այո, դատավճիռը բողոքարկվել է նաև մեղադրողի կողմից, և բողոքարկվել է Անի Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով արդարացման դեմ:

Այս մասով միայն կարող եմ հույս հայտնել, որ վերաքննիչ դատարանը օբյեկտիվ քննություն կկատարի և քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով Անին նույնպես կարդարացվի:

Սիմոնյանը նաև հավելեց, որ Անի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչելու մասով վճռի ուժի մեջ մնալու դեպքում, իրենք դիմելու են նաև Վճռաբեկ դատարան

 

Նույն շարքից