Հասարակություն 

Ինչպես է գեներալ Քոչունցը ձեռք բերել այդքան անշարժ գույք. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցը թվով հինգ անշարժ գույք ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից։

Քոչունցը հայտարարագրել է մեկ բնակարան, երեք հողամաս և մեկ այգետնակ։ Պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 1–ի դրությամբ նա ունեցել է 2 միլիոն 500 հազար դրամ գումար, իսկ եկամուտներն էլ կազմել են 3 միլիոն 240 հազար դրամ և ստացվել նախկին աշխատավարձից»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից