Հասարակություն 

Սուրիկ Խաչատրյանն իր ձեռքն է վերցրել գեներալ Սարոյանի գործարանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մեր տեղեկություններով, բավականին լուրջ բիզնես պլաններ ունի, վերջերս խոշոր ներդրում է կատարել Արմավիրի մարզի «Վաղարշապատ» գինու գործարանում։

Այս գործարանը պատկանում է գեներալ Սեյրան Սարոյանին, սակայն տևական ժամանակ գրեթե պարապուրդի էր մատնված, հիմա էլ աշխատում է փոքր ծավալներով։ Գործարանը Խաչատրյան ընտանիքն այժմ իր ձեռքն է վերցրել և մտադիր է մեծամասշտաբ արտադրություն կազմակերպել։

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի ու Սարոյանի միջև քավոր-սանիկական կապ կա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից