Անգլիացի գիտնականները պնդում են, որ սիրով զբաղվելու համար լավագույն ժամը առավոտյան 06:45-ն է: Այս մասին գրում է Huffington Post-ը:
Պարբերականը նշում է, որ հետազոտությանը մասնակցել է 1000 մարդ: վերջիններս, հիմնվելով սեփական փորձի վրա, պատասխանել են այն հարցին, թե օրվա որ ժամին սիրով զբաղվելիս են առավելագույն հաճույք ստանում: Դրա հիման վրա էլ գիտնականները եկել են վերոնշյալ եզրահանգմանը:
Հետազոտողների համոզմամբ, առավոտյան սեքսը առույգություն է ապահովում ամբողջ օրվա համար:
Գիտնականները նաև պնդում են, որ պետք է քնել 22:30-ին, քանի որ 90 րոպե անց վրա է հասնում խորը քնի փուլը, ինչը թույլ է տալիս օրգանիզմին վերականգնել ամբողջ օրվա ընթացքում ծախսած էներգիան: