Կատալոնիայի խորհրդարանն օրենք է ընդունել Իրավաբանական անցման մասին, հայտնում է El Pais-ը: Օրենքին կողմ է քվեարկել 71, դեմ՝ 10 պատգամավորը:
Հարկ է նշել, որ օրենքն ուժի մեջ է մտնելու միայն այն դեպքում, եթե հոկտեմբերի 1-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ կատալոնացիները որոշեն կողմ քվեարկել անկախությանը:
Այդ դեպքում ընդունված օրենքը կկատարի ժամանակավոր սահմանադրության դեր, ինչը թույլ կտա Կատալոնիայի իշխանություններին գործընթաց սկսել խորհրդաարանական հանրապետություն ստեղծելու համար:
Իսպանիայի Սահմանադրական դատարանն իր հերթին արաահերթ նիստի ժամանակ ուժը կորցրած է ճանաչել Կատալոնիայի խորհրդարանի որոշումը՝ հանրաքվե անցկացնելու մասով: