Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) որոշում է կայացրել կարճել ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը՝ «հանցակազմի բացակայության հիմքով։
Հիշեցնենք՝ ապրիլի 13-ին Hayastan24.Com կայքի հրապարակած ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին սպառնալով և ծաղրելով հորդորում է աշխատել «ՍԱՍ»-ի սեփականատեր, այն ժամանակ պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանի համար, նախազգուշացնելով՝ ով ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ձայն չբերի, կկորցնի աշխատանքը։
Մանրամասն՝ azatutyun.am