Հասարակություն 

Քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և մոլորվել

Սեպտեմբերի 10-ին, ժամը 21:48-ին ահազանգ է ստացվել, որ երեք քաղաքացի (երկուսը Վրաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը և չեն կարողանում գտնել վերադարձի ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ. Թ.-ը և 2 Վրաստանի Հանրապետության քաղաքացի Արագած լեռան Քարե լճի մոտակայքից հեռվացել են արշավախմբից, մոլորվել են և չեն իջել լեռան վրայից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից