Սեպտեմբերի 11-ին, ժամը 01:00-ին ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի թիվ 36 շենքի 1-ին մուտքում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վերելակի հորանում այրվում է աղբ՝ 4 խմ և խորդանոցում (2 քմ) կենցաղային իրեր և պահածոներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:09-ին, մարվել՝ 03:08-ին: