Հասարակություն 

Հրաձգություն ԱՄՆ-ում. Կա առնվազն 8 զոհ

Առնվազն 8 մարդ է սպանվել ԱՄՆ Տեխաս նահանգի Փլեյնո քաղաքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հավելելով, որ սպանվել է նաև հարձակվողը:

Իրավապահները նշում են, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին երեկոյան: Հարձակվողին լիկվիդացրել են դեպքի վայր ժամանած ոստիկանները: Կա երկու վիրավոր:

Հարձակվողի ինքնությունը հայտնի չէ, զոհերի մեջ երեխաներ չկան:  Daily Mail-ն իր հերթին հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել ֆուտբոլ դիտելու ժամանակ:

 

 

Նույն շարքից