Քաղաքական 

Ծառուկյանը չի բացառում Հանրապետականի հետ կոալիցիան

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյեո՞ք իր գլխավորած ուժը կոալիցիա կազմի Հանրապետականի հետ, հայտարարել է, որ որևէ բան չի բացառում:

Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուին, ապա Ծառուկյանն ասել է, որ դա պետք է որոշի ՀՀԿ-ն, և միայն դրանից հետո իրենք իրենց կարծիքը կհայտնեն:

Ծառուկյանը խոսել է նաև իր խոստացած 15 միլիարդ դոլարի ներդրման մասին՝ նշելով, որ դա կարվեր միայն այն դեպքում, եթե քաղաքացիներն իրենց ձայն տային և իրենց ուժը ձևավորեր կառավարություն:

Նույն շարքից