Հասարակություն 

ԵԱՀԿ դիտարկում՝ Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ

Սեպտեմբերի 12-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխաիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿգործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրադաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնականօգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Նույն շարքից