ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան դիտարկում է նոր ավելի կոմպակտ միջուկային զենքի ստեղծելու հարցը, որը կարող է անհրաժեշտության դեպքում զսպել Ռուսաստանին և Հյուսիսային Կորեային, հայտնում է Politico-ը:
Նոր ստեղծվելիք զենքի բնութագրի մասին պարբերականը մանրամասներ չի հայտնում, սակայն նշվում է, որ այն պետք է ոչ թանկ լինի, իսկ հակառակորդին հասցվելիք վնաս՝ ոչ շատ լուրջ:
Այս պահին ԱՄՆ-ի հիմնական միջուկային զենքը B61-ն է, որը Միացյալ Նահանգների զինանոցում մնալու է առնվազն մնչև 2025 թվականը: