Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հրամանագիր է ստորագրել՝ ներում շնորհելով Արցախ այցելելու համար Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին:
Հրամանագրի տեքստ հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ Լապշինը ձերբակալվել էր Բելոռուսում, ինչից հետո Մինսկը վերջինիս հանձնել էր Բաքվին: