Հասարակություն 

Ամուսնանում է միլիարդատեր Սամվել Կապապետյանի կրտսեր որդին. ով է նրա ընտրյալը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 16-ին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի հարսանիքն է։ Մեր տեղեկություններով, Կարենի ընտրյալը՝ Լիլիթը, սովորական հայկական ընտանիքից է։ Հարսանեկան խնջույքը կայանալու է «Սաֆիսա» հանդիսությունների սրահում, որտեղ սովորաբար բոլոր մոսկվաբնակ հայ մեծահարուստներն անցկացնում են իրենց միջոցառումները։

Ի դեպ, Կարապետյանի ավագ որդու՝ Սարգսի հարսանիքը եւս այդ ռեստորանում է կայացել։ Այն ժամանակ գրվեց, որ հայերը զվարճանում են ադրբեջանական ռեստորանում: Հարսանիքին մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ են հրավիրված Հայաստանից՝ սկսած նախագահից, կաթողիկոսից, վարչապետից, Սամվել Ալեքսանյանից մինչեւ Կարապետյանների ընտանիքի հետ մտերիմ ներկա եւ նախկին պաշտոնյաներ՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Բեգլարյան եւ այլք»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից