Արցախի նախագահն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին:
Հանդիպմանն արծարծվել են համապատասխան ոլորտներում Արցախի եւ Հայաստանի փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: