Քաղաքական 

Գերմանիան սառեցրել է Թուրքիային զենք մատակարարելու գործարքների մեծ մասը

Գերմանիայի դաշնային կառավարությունը Անկարայի հետ լարված հարաբերությունների պատճառով սառեցրել է Թուրքիային զենք մատակարարելու գործարքների մեծ մասը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Գերմանիան շարունակում է Թուրքիային զենք վաճառել միջազգային պայմանագրերով, ինչից հրաժարվելու իրավունք չունի: Ուստի խոսել զենքի վաճառքի իսպառ դադարեցման մասին պետք չէ:

Բացի դրանից, Բեռլինն Անկարայի նկատմամբ պարտավորություններ ունի ՆԱՏՕ-ի շրջանակներում և դրանցից հրաժարվել նույնպես չի կարող:

 

Նույն շարքից