Հասարակություն 

Ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը

Սեպտեմբերի 12-ին, ժամը 07:42-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին՝ Հայրավանք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 09:30-ին փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրից:

Նույն շարքից