Հասարակություն 

Լապշինին ազատ են արձակել, սակայն նա չի կարողանում հեռանալ Ադրբեջանից

Արցախ այցելելու համար Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ում սեպտեմբերի 11-ին ներում շնորհվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, ազատ է արձակվել, հայտնել է վերջինիս դատապաշտպան Էդուարդ Չերնինը՝ հավելելով, որ վերջինս, ամենայն հավանականությամբ, այսօր չի հեռանա Ադրբեջանից:

Հարցին, թե ինչն է խանգարում Լապշինին այսօր հեռանալ Ադրբեջանից, դատապաշտպանը չի կարողացել պատասխանել:

Ավելի վաղ նաև հայտնել էինք, որ բլոգերը բանտում ինքնասպանության փորձ է կատարել:

 

Նույն շարքից