Այս գիշեր սպանություն է տեղի ունեցել Էջմիածնում։ Կրակոցներ են արձակվել Էջմիածնի Անդրանիկի թաղամասում՝ «Տոյոտա Լանդ Կրաուզեր» ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ գտնվող վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ դեպքի մասին ահազանգն ստացվել է ժ.00.20-ի սահմաններում։
«Նախնական տվյալներով՝ ժ.00.10-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասում կրակահերթ է բացել «Տոյոտա Լանդ Կրաուզեր» Ա 001 ՕԽ 93 ՌԴ պ/հ-ով ա/մ-ի ուղղությամբ, որի արդյունքում ա/մ-ի վարորդը՝ ծնված 1981թ., և ուղևորը՝ ծնված 1973թ., ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել են...»:
Մանրամասն՝ pastinfo.am