Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Սահակյանն իրեն թույլ տվեց «Անո», «պարոն Բախշյան» ասել ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին:
Սա դուր չեկավ ԵԼՔ-ի անդամ Ալեն Սիմոնյանին, ով պահանջեց նիստը վարող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից կարգի հրավիրել Սահակյանին: Իսկ քաղաքապետը բավարարվեց բոլորին լռելու և նիստը չխանգարելու կոչեր անելով. «Կարելի՞ է տարեց կնոջ հետ նման ձևով խոսել»,-ասաց Մարգարյանը:
Սահակյանն զերձ չմնած նաև Ալեն Սիմոնյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելուց՝ վերջինիս «արա, էյ» ասելով: