Հասարակություն 

Խորհուրդ՝ նստած դիրքով շատ ժամանակ անցկացնողներին

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդը կարող է միայն կես ժամ նստած դիրքով մնալ, եթե չի ցանկանում վնաս հասցնել իր առողջությանը: Համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակվել է Annals of Internal Medicine-ում:

Մասնագետները խորհորդ են տալիս ամեն կես ժամը մեկ կանգնել մի քանի րոպե քայլել, որից հետո միայն կարելի կլինի կրկին նստել:

Այն, որ 30 րոպեից ավել չի կարելի նստած դիրքով մնալ, գիտնականները կարողացել են ապացուցել ավելի քան 8 հազար մարդու կենսակերպ ուսումնասիրելուց հետո:

2016 թվականին Նորվեգիայի, Ավստրալիայի և ԱՄՆ-ի բժիշկները հայտարարել էին, որ երկար ժամանակ նստած դիրքով մնացողների մոտ վնասները վերացնելու համար բավարար է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

 

Նույն շարքից