Հասարակություն 

Ձերբակալել են Վան Դամի կրտսեր որդուն

TMZ-ն հայտնում է, որ ԱՄՆ Արիզոնա նահանգի  Տեմպե քաղաքում միանգամից մի քանի մեղադրանքով ձերբակալվել է հայտնի դերասան Ժան Կլոդ Վան Դամի կրտսեր որդին՝ 21-ամյա Նիկոլաս Վան Վարենբերգը:

Հայտնվում է, որ Վան Դամի որդին դանակով սպառնացել է հարևանին, ով էլ դիմել է ոստիկանությանը: Դրանից հետո Նիկոլասի տանը մարիխուանա է հայտնաբերվել և սառը զենք:

Այսպիսով կրտսեր Վան Դամին մեղադրանք է առաջադրվել  սառը զենքով հարձակում գործելու, պատանդ վերցնելու և թմրանյութ պահելու համար:

Նույն շարքից