Հասարակություն 

Bentley-ն ներկայացրել է աշխարհի ամենաարագ ամենագնացը

Բրիտանական Bentley Motors  ընկերությունը Ֆրանկֆուրտի միջազգային ավտոմոբիլային շոուի ժամանակ ցուցարդել է  Bentayga W12 ավտոմեքենան, որը դարձել է աշխարհի ամենաարագ ամենագնացը: Այս մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել են ավտոմեքենայի շնորհանդեսի ժամանակ:

Bentayga W12-ը 100 կմ/ժ արագություն զարգացնում է 4,1 վայրկյանում, իսկ դրա մաքսիմալ արագությունը հասնում է 301 կմ/ժ-ի:

Այս ավտոմեքենայում համատեղված է անհավանական շքեղություն սպորտային բնավորություն, հարմարավետություն: Այսպես են ներկայացրել իրենց նորեկին բրիտանացիները:

 

Նույն շարքից