Հասարակություն 

Ոսկանյանի մահը հաստատվել է

Կոլումբիայում Ռուսաստանի դեսպանությունը հաստատել է Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանի մահը: Ամիսներ առաջ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ կոլումբիացի ապստամբները պատանդ են վերցրել Ոսկանյանին, ով փախուստի է դիմել:

ՀՀ քաղաքացու մահվան մասին մանրամասներ հայտնի չէն, սակայն հաստատ է այն փաստը, որ վերջինս մահացել է: Ամենայն հավանականությամբ դա տեղի է ունեցել փախուստի փորձի ժամանակ:

Ոսկանյանը պատանդ էր վերցվել 2016 թվականի նոյեմբերին, իսկ փախուստի փորձը կատարել էր այս տարի ապրիլին՝ վիրավորելով 5 ապստամբի:

 

Նույն շարքից