Քաղաքական 

Արցախի նախագահը քաղաքական խորհրդակցություններ է անցկացրել ԱԺ խմբակցությունների հետ

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին եւ 12-ին անց է կացրել քաղաքական խորհրդակցություններ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի <<Հայրենիք>>, <<Ժողովրդավարություն>>, <<Դաշնակցություն>>, <<Շարժում-88>> եւ <<Վերածնունդ>> խմբակցությունների հետ:
Քննարկվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել նոր Սահմանադրության հետ կապված իրականացվելիք բարեփոխումներին:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման հանդիպումները քաղաքական եւ գործնական տեսանկյուններից՝ դրանք որակելով որպես ներքաղաքական կառուցողական երկխոսության առանցքային բաղադրամասերից:

Նույն շարքից