Քաղաքական 

Տեսանելի ապագայում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին բացառվում է. Յունկեր

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը բացառել է Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը տեսանելի ապագայում և կոչ է արել թուրքական իշխանություններին չանվանել եվրոպացիներին ֆաշիստներ ու ազգայնականներ:

«Ապագայում ԵՄ-ում կլինի ավելի քան 27 անդամ: Բոլոր թեկնածու երկրների հետ բանակցություններում կարևորագույն պայմաններից են իրավունքի գերակայությունը, արդարադատությունը և հիմնարար օրենքները: Դա է պատճառը, որ բացառվում է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին տեսանելի ապագայում»,-հայտարարել է Յունկերը:

Եվրահանձնաժողովի ղեկավարի ստարսբուրգյան ելույթը հեռարձակվել է ԵՄ ծառայության կողմից:

 

Նույն շարքից