Անկարան քննադատել է ռուսական C-400 համակարգերը թուրքական իշխանությունների կողմից գնելու ամերիկյան արձագանքը՝ հայտարարելով, որ այսուհետ ևս Թուրքիան ինքնուրույն է որոշումներ կայացնելու իր անվտանգությունն ապահովելու ճանապարհին. «Մենք չենք պատրաստվում նրանք թույլատվությունը ստանալ, ինքնուրույն ենք որոշելու մեր անելիքը»:
Ավելի վաղ ամերիկյան կողմը ոչ մեկ անգամ է հանդես եկել հայտարարությամբ՝ իր անհանգստությունը հայտնելով ռուսական համակարգերի ձեռքբերման մասով:
Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիայում սկսել են մարտական անօդաչուներ ստեղծել այն բանից հետո, երբ Իսրայելը և ԱՄՆ-ը հրաժարվեցին այդպիսի անօդաչուներ վաճառել Անկարային: