Գերմանիան կարող է Թուրքիան ներառել այն երկրների ցանկում, որտեղ այցելությունը ռիսկային է գերմանացի պետծառայողների համար: Այս պահին նման փաստաթուղթ է մշակվում, հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ Թոմաս դե Մեզյերը: Խոսքը վերաբերում է միջոցներին, որոնք ձեռնարկվում են գերմանացի չինովնիկներին պաշտպանելու համար, պարզաբանել է նախարարը:
Süddeutsche Zeitung-ն իր հերթին գրում է, որ Թուրքիան կարող է հայտնվել այն երկրների շարքում, որտեղ պետական գաղտնիքի տիրապետողները կգտնվեն վտանգի մեջ: Այսօր այդ երկրների ցանկում են Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը և Հյուսիսային Կորեան:
Եթե նման փաստաթուղթ ընդունվի, հազարավոր գերմանացի չինովնիկների կարգելվի նույնիսկ հանգստի մեկնել Թուրքիա:
Ավելի վաղ Թուրքիայում Գերմանիայի երկու քաղաքացի էր ձերբակալվել, ինչից հետո գերմանական իշխանություններն իրենց քաղաքացիներին զգուշացրել էին այդ երկիր մեկնելու վտանգների մասին: