ԱՄՆ Ֆլորիդա նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ ամուսնությունն ամուր է լինում, երբ կանայք ընտրում են ոչ գեղեցիկ տղամարդկանց: Ընդ որում, նշվում է, որ այդ տղամարդիկ բարձր սեքսուալ ակտիվություն ունեն, ինչն օգնում է հարաբերությունների ամրությանը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Body Image-ում:
Հետազոտությանը մասնակցել է 113 երիտասարդ զույգ: Նրանք լուսանկարվել են, ինչից հետո գնահատվել է վերջիններիս դեմքի գեղեցկությունը: Գիտնականները նաև պարզել են, թե որքան հաճախ են հետազոտության մասնակիցները հատուկ սննդակարգի հետևում լավ մարմին ունենալու համար: Հատուկ սննդակարգը հաճախ դառնում է սթրեսի պատճառ:
Պարզվել է՝ երբ կանայք հանդիպում են գեղեցիկ տղամարդկանց հետ, ավելի հաճախ են հատուկ սննդակարգ պահում, ինչը հաճախ բերում է սթրեսի, որի հետևանքն էլ լինում է ամուսնալուծությունը: Իսկ երբ տղամարդիկ պակաս հմայիչ են, հարաբերություններն ավելի ամուր են լինում: