Հասարակություն 

Լապշինի ինքնաթիռն այսօր առավոտյան թռչել է Իսրայել

Արցախ այցելելու համար Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որին օրեր առաջ ներում շնորհվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, այսօր առավոտյան հեռացել է Բաքվից և ուղևորվել Իսրայել:

Հիշեցնենք, որ Լապշինին ձերբակալել էին Բելոռուսում, ինչից հետո վերջինիս հանձնել էին Բաքվին:

Օրեր առաջ նաև տեղեկություն էր հայտնվել, որ բլոգերը բանտում ինքնասպանության փորձ է կատարել:

 

Նույն շարքից