Քաղաքական 

Պետքարտուղարությունը կողմ է արտահայտվել ռուս-ուկրաինական սահմանին խաղաղապահ ուժեր տեղակայելուն

Ուկրաինայի արևելքում տեղակայվող խաղաղապահ ուժերը պետք է լայն մանդատ ունեն և այդպիսի ուժեր  պետք է հայտնվեն նաև ռուս-ուկրաինական սահմանին: Նման հայտարարությամբ հանդես է եկել պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նաուերտը:

Վերջինիս խոսքերով, Վաշինգտոնը քննարկում է նման տարբերակը ուկրաինացիների անվտանգությունն ապահովելու համար:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ էր արտահայտվել Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելուն՝ նշելով, որ դրանք պետք է տեղակայվեն բացառապես շփման գծում:

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ խաղաղապահները պետք է տեղակայվեն ոչ միայն Դոնբասի տարածքում, այլ նաև ռուս-ուկրաինական սահմանին:

 

Նույն շարքից