Հասարակություն Տնտեսություն 

Ներգաղթյալների նկատմամբ վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնությունում

analitik.am

Մեր տնտեսության խնդիրներից է բնակչության աշխատանքային արտագաղթը: Միայն Ռուսաստանում, այդ երկրի պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերին մեր հայրենակիցների ընդհանուր թիվը մոտ կես միլիոն է կազմել: Սակայն այդ թիվը ներառում է նաև ոչ աշխատանքային միգրանտներ, այսինքն՝ Ռուսաստանում մեր հայրենակիցների մի մասն այնտեղ են իրենց ընտանիքների հետ:


Ներգաղթյալների, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների կյանքը գնալով թանկանում է: Այսպես՝ այս տարվա հոկտեմբերին Ռուսաստանը գնաճի մակարդակով Եվրոպայում երրորդն էր Թուրքիայից ու Բելառուսից հետո: Գնաճը այս տարվա 11 ամիսների ընթացքում կազմել է 5,7-5,8 տոկոս:


Ներգաղթյալների կյանքը բարդացնելու է նաև սպասվող բուժապահովագրությունը:


Ապօրինի ներգաղթյալների հարցում Ռուսաստանի հասարակությունը արդեն վաղուց բաժանվել է երկու հակադիր ճամբարների: Նրանց հանդեպ բացասական վերաբերմունքի ծայրահեղ դրսևորում էր ՌԼԴԿ առաջարկը՝ կապված մահապաժի արգելքը չեղյալ հայտարարելու հետ: Ներգաղթյալների հանդեպ ատելությունը սրում են նաև լրատվամիջոցներում տարածված հայտարարությունները:


Սակայն շատ ռուս մասնագետներ լիովին հակառակ կարծիքին են՝ ներկայացնելով կոնկրետ ցուցանիշներ: Մասնավորապես, նշվում է որ ներկայումս աշխատանքային ներգաղթյալները երկրի ՀՆԱ-ի 7,6 տոկոսն են կազմում:


Այդ պատճառով խելամիտ փորձագետները առաջարկում են պայքարել ոչ թե ներգաղթյալների դեմ, այլ օրինականացնել Ռուսաստանում նրանց աշխատանքը, այսինքն՝ դուրս բերել «ստվերից»:


Սակայն դեռևս հույս կա, որ այդ երկրում աշխատանքային ներգաղթյալների հարցը օպտիմալ լուծում կստանա:

Նույն շարքից