Հասարակություն 

Լեդի Գագան հոսպիտալացվել է

Լեդի Գագան չեղյալ է համարել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք համերգ, քանի որ հոսպիտալացվել է ազդրի ցավի պատճառով: Այդ մասին հայտնել է հենց երգչուհին՝ թվիթերյան իր էջում:

Ամերիկուհին հայտնել է, որ սուր ցավեր է զգացել, ինչը հոգնածության արդյունք չէ: Նա նաև նշել է, որ լավ ձեռքերում է, և իր համար հոգ են տանում լավագույն բժիշկները:

Երգչուհին խնդրել է երկրպագուներին հասկանալ իրեն և խոստացել է վերադառնալ Ռիո ավելի ուշ:

Նույն շարքից