Հասարակություն 

Պայթյուն՝ Լոնդոնի մետրոյում

Լոնդոնի մետրոյի Փերսոնս Գրին կայարանում պայթյուն է հնչել: Ինչպես հայտնում է The Sun-ը, ուղևորները այրվածքներ են ստացել: Զոհերի մասին դեռ տեղեկություններչկան: Դեպքի վայրում գտնվում են մեծ թվով բժիշկներ և ոստիկաններ:

Ականատեսները պատմում են, որ պայթել է մոտրոյի վագոններից մեկի դռան մոտ դրված փաթեթը:

Պայթյունից հետո խուճապ է սկսվել: Մետրոյի այդ հատվածում երթևեկությունը դադարեցվել է:

 

Նույն շարքից