Քաղաքական 

Հանդիպել են Թիլերսոնն ու Լավրովը

Սեպտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի շրջանակներում Նյու Յորքում հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Հանդիպումից հետո Թիլերսոնը հեռացել է առանց որևէ հայտարարություն անելու:

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Սիրիան և Ուկրաինան:

Հարցին, թե ինչպես է հանդիպումն անցել, Զախարովան ասել է, որ հանդիպմանը ներկա չի եղել:

Դրանից հետո հայտարարությամբ հանդես է եկել նաև ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նոյերտը՝ նշելով, որ հանդիպմանը կողմերը հաստատել են իրանց պարտավորությունները  Սիրիայի հակամարտության կարգավորման գործում:

Թիլերսոն-Լավրովը հանդիպումը տևել է 45 րոպե:

Նույն շարքից